Լաբորատորիա / Ախտորոշման կենտրոն

«Էկոսենս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թ-ին և ներկայումս հանդիսանում է Հայաստանում առաջատար լաբորատորիաներից մեկը, որն ունի կայուն դիրք առողջապահական ոլորտում:
Ի թիվս Երևան քաղաքում գտնվող 5 մասնաճյուղերի՝ «Էկոսենս» լաբորատորիան ունի թվով յոթ գործող և ակտիվորնե զարգացող մասնաճյուղեր Գյումրի, Գավառ, Վանաձոր, Կապան, Մարտունի, Հրազդան քաղաքներում և մեկը՝ Արցախում:
Ի սկզբանե կենտրոնի ստեղծման հիմնական նպատակը եղել է որակի միջազգային չափանիշների համապատասխան լաբորատոր հետազոտությունների իրականացումը՝ գործնականում կիրառելով լաբորատոր ախտորոշման ժամանակակից նորարարական տեխնոլոգիական ձեռքբերումները:
Լաբորատոր ծառայությունների մատուցման ոլորտում կատարելության հասնելու մեր ձգտումը մշտապես պայմանավորված է եղել ազգաբնակչության համար ամենաբարձ որակի ծառայությունների մատուցման հնարավորության ապահովմամբ: Այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ «Էկոսենս»-ը հանդիսանում է առաջին և միակ լաբորատոր ախտորոշիչ կենտրոնը Հայաստում, որն ունի TÜVRheinland միջազգային կազամակերպության կողմից շնորհված ISO 9001:2015 որակի կառավարման սերտիֆիկատ, որով հավաստվում է որակի միջազգային չափանիշների համապատասխան՝ բարձրակարգ լաբորատոր ծառայությունների մատուցման մեր կարողությունն ու հնարավորությունը:
«Էկոսենս»-ն ունի վստահելի գործընկերային հարաբերություններ ախտորոշիչ սարքավորումներ արտադրության բնագավառում համաշխարհային առաջատարների հետ: Բոլոր հետազոտություններն իրականացվում են ոլորտի լավագույն արտադրողների, այդ թվում՝ Siemens, Roche, Qiagen, Echosense, Philips, Biorad, Sysmex և այլ հայտնի ընկերությունների ավտոմատ անալիզատորներով: Մենք նաև ձևավորել ենք շատ ամուր հարաբերություններ բժշկական լաբորատորիաներում որակի վերահսկմանն ուղղված արտաքին որակի ապահովման ծառայություններ մատուցող աշխարհի լավագույն RANDOX և INSTNAD ընկերությունների հետ: