Տարիներ շարունակ «Էկոսենս» լաբորատորիան եղել է լաբորատոր ծառայությունների ոլորտում հայաստանյան լավագույն կենտրոնների շարքում:
Ստանդարտ լաբորատոր հետազոտություններից զատ, մեր կենտրոնում իրականացվում են նաև բացառիկ գենետիկական ուսումնասիրություններ՝ առաջատար գիտնականների նորագույն մշակումների կիրառմամբ: Մենք հաջողությամբ համագործակցում ենք NIPD Genetics (Կիպրոս), Reference Laboratory Genetics (Իսպանիա) ընկերությունների, Biovis Diagnostik MVZ GmbH (Գերմանիա), ինչպես նաև աշխարհում լավագույնը հանդիսացող՝ Dr. Limbach լաբորատորիայի հետ և հնարավորություն ենք ստեղծում ունենալ մի շարք սպեցիֆիկ հիվանդությունների ախտորոշմանն ուղղված հետազոտությունների արդյունքներ, որոնք դեռևս հասանելի չեն Հայաստանում:
Մեր լաբորատորիայի շտրիխ-կոդավորման տեխնոլոգիայով աշխատող ծրագրային համալիր սարքավորումները հնարավորություն են տալիս ավտոմատացնել աշխատանքի ողջ գործընթացը՝ սկսած նմուշների գրանցումից մինչև լաբորատոր հետազոտությունների արդյունքների տպում, ինչը երաշխավորում է բարձր ճշգրտություն և հուսալիություն:

Հետազոտություններ
- ՊՇՌ մեթոդով վիրուսային հիվանդությունների ախտորոշում
- Վիրուսային հեպատիտների ախտորոշում
- Պարբերական հիվանդության ախտորոշում
- Հղիության սքրինինգ
- Հղիների՝ ոչ-ինվազիվ NIPD հետազոտություն (VERAgene, VeraCity)
- Կենսաքիմիական հետազոտություններ
- Կոագուլոգրամմա
- Աուտոիմուն հիվանդությունների ախտորոշում
- Ռևմատիկ գործոնների որոշում
- Հորմոնների հետազոտություն
- Գենետիկ պոլիմորֆիզմների որոշում (կրծքագեղձի քաղցկեղ, թրոմբոֆիլիա, կարդիոլոգիա)
- Ալերգիկ հիվանդությունների ախտորոշում
- HLA-գեների տիպավորում
- Հակաբիոտիկների հանդեպ զգայնության որոշում
- Անդրոֆլոր/Ֆեմոֆլոր հետզտություն
- Ֆլորեցենոզ
- Օնկոմարկերների որոշում
- Միկրոկենսաբանական հետազոտություն և hակաբիոտիկների հանդեպ զգայնության որոշում
- Վահանձև գեղձի հիվանդությունների աշխտորոշում
- Վահանաձև գեղձի բիոպսիա