Լաբորատորիա / Ախտորոշման կենտրոն

«ԷկոՍենս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թ․-ին և ներկայումս հանդիսանում է Հայաստանում առաջատար լաբորատորիաներից մեկը, որն ունի կայուն դիրք առողջապահական ոլորտում: Ի թիվս Երևան քաղաքում գտնվող 7 մասնաճյուղերի՝ «ԷկոՍենս» լաբորատորիան ունի թվով ինը գործող և ակտիվորեն զարգացող մասնաճյուղեր՝ Գյումրի, Գավառ, Վանաձոր, Կապան, Մարտունի, Հրազդան, Իջևան, Սևան,Աբովյան քաղաքներում:
Լաբորատոր ծառայությունների մատուցման ոլորտում կատարելության հասնելու մեր ձգտումը մշտապես պայմանավորված է եղել ազգաբնակչության համար ամենաբարձր որակի ծառայությունների մատուցման հնարավորության ապահովմամբ: Այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ «ԷկոՍենս»-ը հանդիսանում է առաջին և միակ լաբորատոր ախտորոշիչ կենտրոնը Հայաստանում, որն ունի TÜVRheinland միջազգային կազամակերպության կողմից շնորհված ISO 9001:2015 որակի կառավարման սերտիֆիկատ, որով հավաստվում է որակի միջազգային չափանիշներին համապատասխան՝ բարձրակարգ լաբորատոր ծառայությունների մատուցման մեր կարողությունն ու հնարավորությունը:
- Առաքելությունը.
«ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնն իր շահառուներին մատուցում է միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան որակյալ և արդի ախտորոշիչ ծառայությունների լայն ընտրանի, հաշվի առնելով դրանց պահանջարկը բժշկագիտության մեջ և դարձնելով հասանելի՝ ՀՀ տարածաշրջանում:
- Տեսլականը.
Գրավել առաջատար դիրք՝ հարավկովկասյան տարածաշրջանում, որակյալ և նորարական մոտեցումներով մեծ ներդրում ունենալ և խթանել բժշկագիտության զարգացմանը:
- Արժեքները.
Օրինականություն, անվտանգություն, ազնվություն, վստահություն, մարդասիրություն, բարձր պատասխանատվություն, շահառուկենտրոնություն, խտրականության բացառում, էթիկայի և գաղտնիության պահպանում, ապացուցահենություն ու գիտահենություն, հետազոտական արդյունքների ճշգրտություն, հավաստիություն և անժամանակավրեպություն։
Նպատակները.
- մատուցել ճշգրիտ, հավաստի և անժամանակավրեպ ախտորոշիչ ծառայություններ, շարունակաբար ընդլայնել դրանց ընտրանին, դարձնել աշխարհագրորեն հասանելի՝ ՀՀ տարածքում, հնարավորինս բացառել և/կամ նվազեցնել ծառայությունների որակի և անվտանգության վրա ներազդող ռիսկերը, ապահովել դրանց իրականացման որակի ու անվտանգության վերաբերյալ երաշխիքները,
- շարունակաբար բացահայտել շահառուների կարիքները և բարձրացնել վերջիններիս բավարարվածությունը,
- ընդլայնել նորարական արդի տեխնոլոգիական լուծումները, ապահովել դրանց պատշաճ կիրառումը՝ հաշվի առնելով և նվազեցնելով ռիսկերը,
- պահպանել անձնական և բժշկական տվյալների գաղտնիությունն ու ամբողջականությունը,
- շարունակաբար բարելավել գործընթացները,
- ներգրավել համապատասխան քանակի կոմպետենտ մարդկային ռեսուրսներ և շարունակաբար զարգացնել նրանց կոմպետենցիաները:
Մեր գործընկերները
Մեր թիմը

Սուսաննա Համազասպի Պետրոսյան

Ռուսուդան Սերգեյի Վարդանյան

Վալենտինա Սերգեյի Վարդանյան

Գոհար Ռուսլանի Շահսուվարյան

Զարուհի Ռաֆայելի Հովեսյան

Անուշ Աշոտի Գասպարյան

Համեստ Վլադիմիրի Աղաբաբյան

Ռուբեն Սերգեյի Մինասյան

Իրինա Լեոնիդի Պուպպո

Նունե Արտակի Նադարյան

Շուշանիկ Ալբերտի Բախշյան

Հերմինե Աբրահամյան

Ֆլորա Դավթյան

Սերինե Միշիկի Ղազարյան

Մարիաննա Լևոնի Աղինյան