Լիթիում
3000 դրամ
Նկարագիր
Լիթիումը բնության մեջ հանդիպող քիմիական տարր է, որը որպես դեղ կարող է նշանակվել սակավաթիվ հոգեկան հիվանդությունների բուժման համար: Մարդն իր օրգանիզմում ոչ մեծ քանակությամբ լիթիում է պարունակում և նրա կենական դերը վերջնականապես հաստատված չէ։
Հայտնի է, որ այն ազդում է նյարդային համակարգի վրա, ինչպես նաև նորադրենալինի և սերոտոնինի մակարդակի վրա։ Այս ազդեցությունը պայմանավորված է լիթիում պարունակող հաբերի ընդունմամբ, որոնք կարգավորում են հոգեկան խանգարումներ ունեցող բուժառուի վիճակը։ Լիթիումի արյան քննությունը իրականացվում է այն բուժառուների մոտ, ովքեր ընդունում են լիթիում պարունակող հաբեր, որ վերահսկվի լիթիումի մակարդակը։
Մեթոդ
իոնոսելեկտիվ էլեկտրոդ
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-ից 5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է յուրաքանչյուր երկուշաբթի
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի ուրաքանչյուր երկուշաբթի առավոտյան։
3000 դրամ