Բորելիա IgM (Իմմունոբլոտ)
14000 դրամ
Նկարագիր
Այս թեստը հայտնաբերում է Borrelia burgdorferi-ի IgM հակամարմինները, որոնք արտադրվում են օրգանիզմի կողմից՝ ի պատասխան վարակի: Վարակվելիս մարդու լիմֆոցիտները սկսում են արտադրել հակամարմիններ՝ հատուկ սպիտակուցներ (իմունոգլոբուլիններ), որոնք պետք է չեզոքացնեն բակտերիաները։ Առաջինն արյան մեջ հայտնվում են իմունոգոլոբուլիններ M (IgM), սակայն դրանց կոնցենտրացիան աստիճանաբար նվազում է։ Հակամարմինների հայտնաբերումը խորհուրդ է տրվում իրականացնել երկու փուլով. առաջին քայլը IgM և IgG հակամարմինների տիտրի չափումն է: Եթե արդյունքը դրական է կամ ոչ միանշանակ, ապա անհրաժեշտ է անցնել մեկ այլ թեստ՝ իմունոբլոտ։
Հետազոտության մեթոդ
ԻՖԱ (իմունաֆերմենտային անալիզ)
Ի՞նչ կենսանմուշ կարող է օգտագործվել հետազոտության համար
երակային արյուն Clot-activatorM
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
14000 դրամ