Լիպոպրոտեին (a)
6000 դրամ
Նկարագիր
Անալիզն իրականացվում է արյան մեջ լիպոպրոտեինների մակարդակի որոշման նպատակով։ Լիպոպրոտեինի կոնցենտրացիայի ավելացումը սրտանոթային հիվանդությունների և աթերոսկլերոզի ռիսկի ու նրա հետ կապված հիվանդությունների՝ սրտի իշեմիկ հիվանդության, ինսուլտի և պերիֆերիկ անոթների հիվանդությունների գործոններից մեկն է:
Լիպոպրոտեին a-ն միացություն է, որը պարունակում է սպիտակուցային հատված, ապոլիպոպրոտեին В100-ի մոլեկուլ և ապոլիպոպրոտեին (a)-ի լրացուցիչ սպիտակուց: Լիպոպրոտեին (a)-ի մակարդակը պայմանավորված է գենետիկորեն, և գործնականորեն կախված չէ մարդու տարիքից, սեռից և արտաքին միջավայրի գործոններից: Այն հանդիսանում է վաղ աթերոսկլերոզի զգալիորեն բարձր ռիսկի մարկեր:
Մեթոդ
Իմմունոտուրբիդիմերիա
Կենսանմուշ
երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-ից 5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ