Արյան ընդհանուր ընդլայնված քննություն (լեյկոֆորմուլայով) (21 ցուցանիշ)
3000 դրամ
Արյան ընդհանուր հետազոտության գլխավոր նպատակը
Արյան ընդհանուր հետազոտությունը լաբորատոր թեստերի ամբողջություն է, որը տեղեկատվություն է տրամադրում մարդու արյան մեջ գտնվող բջիջների մասին։ Այն ցույց է տալիս լեյկոցիտների, էրիթրոցիտների և թրոմբոցիտների քանակը, չափերը, հարաբերակցությունը՝ միավոր չափաբաժնում, հեմոգլոբինի և հեմատոկրիտի կոնցենտրացիան, այլ։
Հետազոտության մեթոդ
Hb –SLS մեթոդ(գունաչափական)
RBC/PLT-իմպեդանս իմպուլսի առաջացում
WBC–հոսքային ցիտոմետրիա (проточная цитометрия)
Ի՞նչ կենսանմուշ կարող է օգտագործվել հետազոտության համար
Երակային արյուն (К3ЭДТА)
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը
- Առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
- Ջուրը՝ առօրյա կարգով
- Նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
- Բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
- Բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
- ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
- Մինչև 1 տարեկան երեխաները չպետք է ուտեն նմուշառումից 30-40 րոպե առաջ
- 1-ից 5 տարեկան երեխաները՝ չպետք է ուտեն նմուշառումից 2-3 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո պատասխանը ստանում եք էլեկտրոնային փոստով մինչև նույն օրվա ժամը 00:00։
*Որևէ պարամետրի միկրոսկոպիկ հաշվարկի դեպքում, պատասխանը տրամադրվում է հաջորդ օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
3000 դրամ