Ալբումին մեզում
5000 դրամ
Նկարագիր
Տվյալ հետազոտությունը նախատեսված է մեզում արյան պլազմայի հիմնական սպիտակուցի՝ ալբումինի որոշման համար: Այս խմբի սպիտակուցը առաջին հերթին սկսում է ներթափանցել երիկամների հիվանդությունների դեպքում: Մեզում նրա առկայությունը նեֆրոպաթիայի ամենավաղ լաբորատոր ցուցանիշներից մեկն է: Իրականացվում է 24 ժամվա մեզում, քանի որ օրվա ընթացքում հնարավոր են կոնցենտրացիայի տատանումներ՝ կախված սննդի ընդունումից, հեղուկի քանակից, ֆիզիկական ակտիվությունից և այլն։
Մեթոդ
Իմունոտուրբիդիմերիա
Կենսանմուշ
մեզ
Հետազոտության նախապայմանները
Մեզը հավաքվում է ստերիլ տարայում՝ 24 ժամվա ընթացքում, ընդ որում՝
• 1-ին օրվա առաջին մեզը բաց ենք թողնում, իսկ հաջորդ օրվա առաջին մեզն ավելացնում ենք ընդհանուրին, խառնում, դնում սառնարան
• տարայի վրա գրվում է ծավալը (մլ)
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30:
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
5000 դրամ