Ամիլազ ընդհանուր
2000 դրամ
Նկարագիր
Ընդհանուր ամիլազը մարսողական ֆերմենտներից մեկն է, որն արտազատվում է թքագեղձերի և ենթաստամոքսային գեղձի կողմից: Ամիլազայի արյան անալիզը երակային արյան հետազոտություն է՝ դրանում այս ֆերմենտի կոնցենտրացիան որոշելու համար: Ամիլազայի քանակը ծառայում է որպես ենթաստամոքսային գեղձի վիճակի և աշխատանքի ցուցիչ:
Մեթոդ
կոլորիմետրիկ
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ.
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
2000 դրամ