NT-proBNP - ուղեղի նատրիուրետիկ պեպտիդ
15000 դրամ
Նկարագիր
Ուղեղի նատրիուրետիկ պեպտիդը (NT-proBNP) արտադրվում է կարդիոմիոցիտների կողմից: Մասնակցում է ճարպային հյուսվածքի նյութափոխանակությանը, կարգավորում ջրա-էլեկտրոլիտային նյութափոխանակությունը։ Կարևոր դեր է խաղում սրտային անբավարարության ախտորոշման գործում: Բացի այդ, NT-proBNP օգնությամբ կարելի է դատել սրտային անբավարարության ծանրության աստիճանի մասին, ինչպես նաև գնահատել բուժման արդյունավետությունը: BNP-ի մակարդակն աճում է ներանոթային արյան ծավալի և սրտի խոռոչներում ճնշման բարձրացմամբ:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• թեստը նախապայմաններ չի պահանջում
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
15000 դրամ