С3 գործոն
3000 դրամ
Նկարագիր
Կոմպլեմենտ համակարգը իմունային համակարգի մի մասն է, այն ապահովում է ոչ սպեցիֆիկ պաշտպանություն բակտերիաների և այլ պաթոգենների դեմ, որոնք մտնում են օրգանիզմ: Կոմպլեմենտի C3 բաղադրիչը համակարգի կենտրոնական բաղադրիչն է՝ բորբոքման սուր փուլի սպիտակուցը։
Այն ձևավորվում է լյարդում, մակրոֆագներում, ֆիբրոբլաստներում, լիմֆոիդ հյուսվածքներում և մաշկում: C3 գործոններն առաջացնում են հարթ մկանների կծկում, անոթային թափանցելիության բարձրացում և միջնորդանյութերի (մեդիատորների) հյուսվածքային և այլ բջիջների բորբոքման գործընթացին մասնակցող բջիջներից ազատում: Կարևոր դեր է խաղում աուտոիմուն հիվանդությունների զարգացման գործում։
Մեթոդ
Իմունոտուրբիդիմերիա
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
3000 դրամ