Հակա-HBc IgG+IgM (Anti-HB-core lgM, IgG)
6000 դրամ
Նկարագիր
Հեպատիտ B վիրուսի HB-core հակածինը վիրուսի ներքին սպիտակուցն է: Հեպատիտ B վիրուսի HB-core հակածնի հակամարմինները (Anti-HB-core lgM, IgG) հետազոտություն է, որն իրականացվում է HB-core lgM, IgG հակամարմինների հայտնաբերման համար, ինչը ցույց է տալիս հեպատիտ B վիրուսի ակտիվ բազմացումն օրգանիզմում:
Հեպատիտ B վիրուսի HB-core հակածնի lgM դասի հակամարմիններն արյան մեջ հայտնաբերվում են սուր հեպատիտի ախտանիշների հետ միաժամանակ, այսինքն՝ շիճուկում HBs հակածնի սինթեզից հետո, բայց մինչ հակա-HBs հակամարմինների հայտնաբերումը: HB-core lgM-ը հանդիսանում է հեպատիտ B-ի սուր վարակի մարկեր: Հեպատիտ B վիրուսի HB-core հակածնի IgG դասի հակամարմինները հայտնաբերվում են HB-core IgM-ից հետո և արտադրվում են երկար ժամանակ, հաճախ ամբողջ կյանքի ընթացքում: HB-core IgG-ն քրոնիկ կամ անցյալում տարած հեպատիտ B-ի մարկեր է:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ