Բրուցելա Ռայթ-Հեդդելսոն թեստ
5000 դրամ
Նկարագիր
Բրուցելյոզը վտանգավոր վարակիչ հիվանդություն է։ Բրուցելան դրսևորվում է ոսկորների, մարսողական համակարգի, աչքերի, ավշային, միզասեռական, նյարդային և սրտանոթային համակարգերի ախտահարումով: Այս թեստը բրուցելոզի արագ ախտորոշման մեթոդներից է։ Այն բավականին պարզ է իրականացվում, շատ ժամանակ և հատուկ պայմաններ չի պահանջում։ Կարելի է իրականացնել հիվանդության առաջին օրերից։
Հեդդելսոնի ռեակցիան օգնում է արագ բացահայտել մարդկանց ռիսկային խումբը:
Ռայթի ռեակցիան կիրառվում է ինչպես հիվանդության սուր շրջանը ախտորոշելու, այնպես էլ որոշելու համար, թե արդյոք հիվանդը նախկինում տառապել է բրուցելյոզով, թե ոչ։
Մեթոդ
Կենսանմուշ
երակային արյուն Clot-activatorM
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
5000 դրամ