Կարմրախտ IgM
6000 դրամ
Նկարագիր
Կարմրախտն էնդեմիկ վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է ՌՆԹ պարունակող վիրուսով։ Հիվանդությունը շատ դեպքերում վտանգավոր չէ, սակայն հղիության ընթացքում առաջնային վարակի դեպքում հնարավոր է բնածին արատների ձևավորում, ներարգանդային աճի ուշացում, պտղի ներարգանդային մահ։ Վարակումն առավել վտանգավոր է հղիության առաջին եռամսյակում: Ժամանակին ախտորոշումն այս դեպքում հաճախ թույլ է տալիս կարգավորել հղիության վարման տակտիկան և կանխել պտղի առողջության համար լուրջ հետևանքները:
Կարմրախտի վիրուսի նկատմամբ IgM հակամարմինների հայտնաբերումը վկայում է սուր վարակի առկայության մասին: Կարմրախտի վիրուսի IgM հակամարմիններն արյան մեջ արտադրվում են հիվանդության կլինիկական ախտանիշների առաջին օրերին (ցան, բարձր ջերմություն) և պահպանվում են 2-3 ամիս։ IgM հակամարմիններ հայտնաբերման դեպքում խորհուրդ է տրվում կատարել կարմրախտի վիրուսի ՌՆԹ թեստ՝ բացառելու կամ հաստատելու վերջերս տարած վարակի հնարավորությունը: Կարմրախտի վիրուսի նկատմամբ IgM հակամարմինների հետազոտությունը նշանակվում է կարմրախտի վիրուսի նկատմամբ իմունիտետի առկայության և վիրուսի ընթացիկ կամ վերջերս տանելու մասին համոզվելու համար: Շատ դեպքերում հետազոտությունը նշանակվում է կարմրախտի վիրուսի դեմ IgG հակամարմինների հետազոտության հետ միասին, որոնց առկայությունը վկայում է նախկինում տարած հիվանդության կամ պատվաստման մասին։
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ