Հակակորիզային հակամարմիններ ANA - 17 - Pro
15000 դրամ
Նկարագիր
Հակակորիզային հակամարմինների (ANA-17-Pro ) անալիզը բջջային միջուկի տարբեր բաղադրիչների նկատմամբ հատուկ աուտոհակամարմինների համար համալիր հետազոտություն է:
Օգնում է շարակցական հյուսվածքների աուտոիմուն համակարգային և ռևմատիկ հիվանդությունների ախտորոշման դեպքում: Այն ներառում է հետևյալ հետազոտությունները՝ Anti dsDNA, Anti-nucleosomes, Anti-histones, Anti-SmD1, Anti-PCNA, Anti-Rib-P0, Anti-SS-A/Ro60kD, Anti-SS-A/Ro52kD, Anti-SS-B/La Anti-SS-CENP-B, Anti-SCL-70, Anti-U1-snRNP, Anti-AMA M2, Anti-Jo1, Anti-Pm,-Scl Anti-Mi-2 Anti-Ku․
Մեթոդ
ԻՖԱ
Կենսանմուշ
երակային արյուն Clot-activatorM
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
15000 դրամ