Տոքսոպլազմ IgG
6000 դրամ
Նկարագիր
Տոքսոպլազմոզը մակաբուծային վարակիչ անտրոպոզոոնոզ հիվանդություն է, որն առաջացնում է Toxoplasma gondii-ն: Տոքսոպլազման ունի զարգացման երկար ցիկլ, որի հիմնական փուլերը տեղի են ունենում կենդանիների, թռչունների կամ մարդկանց օրգանիզմում։
Ներթափանցումը մարդու օրգանիզմ սովորաբար մնում է աննկատ: Փաստը հաստատվում է լաբորատոր ախտորոշման իրականացմամբ։ Քանի որ տոքսոպլազմայի կրելիությունը հատուկ նշանակություն ունի հղիության ժամանակ, չափազանց կարևոր է հղիության պլանավորման ժամանակահատվածում անցնել սքրինինգային հետազոտություն, որն արտացոլում է տոքսոպլազմայի նկատմամբ հակամարմինների առկայությունը:
Հենց հղիության ընթացքում այն կարող է անդառնալի փոփոխություններ առաջացնել պտղի օրգանների կառուցվածքում՝ հանգեցնելով արատների և հղիության կորստի։ Վարակման սկզբից 8 շաբաթ անց արյան մեջ սկսում են արտազատվել G դասի հակամարմիններ, որոնց ընդունված է համարել արդեն տարած հիվանդության հակամարմիններ։ G հակամարմինների առկայությունն առանց M հակամարմինների միայն ցույց է տալիս, որ օրգանիզմը նախկինում բախվել է տոքսոպլազմայի, սակայն տվյալ պահին մարդը հիվանդ չէ, և բուժում չի պահանջվում։ Որպես կանոն, G դասի հակամարմինների որոշումն իրականացվում է M դասի հակամարմինների որոշման, ինչպես նաև ավիդության ինդեքսի հետ համատեղ, ինչը հնարավորություն է տալիս գնահատել հիվանդության փուլը: Toxoplasma gondii հետազոտության երկու ֆազա է անցնում՝ սեռական և անսեռ։ Սեռական ցիկլը միայն կատվազգիների օրգանիզմում է կատարվում (ընտանի և վայրի կատվի տեսակներ)։ Այլ տաքարյուն կենդանիների օրգանիզմում Toxoplasma gondii-ն բազմանում է միայն անսեռ եղանակով։ Մարդու օրգանիզմում Toxoplasma gondii-ն հայտնվում է կամ արդեն վարակված կենդանու մսից կամ կատուներից։
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ