Անտիթրոմբին III
6000 դրամ
Նկարագիր
Հակաթրոմբինը արյան մակարդելիության համակարգի սպեցիֆիկ սպիտակուց է՝ ներգրավված արյան մակարդուկ առաջացնող ռեակցիաների կասկադում: Այն արտադրվում է անոթային պատերի, ինչպես նաև լյարդի բջիջների կողմից։ Նրա հիմնական գործառույթը համարվում է մակարդելիության որոշ հիմնական գործոնների ապաակտիվացումը, (օրինակ՝ թրոմբինի), և արյան մակարդուկների հաճախակի ձևավորման կանխարգելումը: Բնական գործընթացն ընթանում է բավականին դանդաղ, սակայն հեպարինի առկայության դեպքում այն կտրուկ արագանում է։
Եթե հակաթրոմբինի մակարդակը կտրուկ նվազում է, ապա հեպարինը կորցնում է իր կենսաբանական ակտիվությունը և մեծանում է անոթային խցանման (թրոմբոզի) ռիսկը:
Մեթոդ
կոլորիմետրիկ
Կենսանմուշ
երակային արյուն (Na-citrate)
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ․
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ