Ֆոլաթթու
8000 դրամ
Նկարագիր
Վիտամին В9 (ֆոլաթթու) ջրալուծվող վիտամին է, որն անհրաժեշտ է ԴՆԹ-ի և որոշ ամինաթթուների սինթեզի (գլիցին, մեթիոնին) համար: Ֆոլատները օրգանիզմում պարունակվող ֆոլաթթվային աղերի ամբողջություն է:
Ֆոլաթթվի հիմնական աղբյուրը աղիների միկրոֆլորան է։ Օրգանիզմում ֆոլատների պակասը հանգեցնում է նյութափոխանակության պաթոլոգիաների, այդ թվում նաև ԴՆԹ և ՌՆԹ սինթեզի խանգարումների, էպիթելային բջիջների վերածնման, էրիթրոպոէզի արագության նվազման: Հղիության ժամանակ ֆոլատների պակասը կարող է հանգեցնել պտղի նյարդային խողովակի արատների (անէնցեֆալիա, նապաստակի շուրթ, գայլի երախ, ուղեղի կիստաներ և այլն): Ֆոլաթթուն օրգանիզմում գրեթե չի կուտակվում:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի։
8000 դրամ