
"ԷկոՍենս" ախտորոշիչ կենտրոնը հաջողությամբ համագործակցում է “Limbach Gruppe” գերմանական ամենամեծ լաբորատորիաների խմբի անդամ հանդիսացող “MVZ Labor Dr. Limbach” լաբորատորիայի հետ, որն ունի ISO 15189 և ISO/IEC 17025 ստանդարտների համապատասխանության հավատարմագիր:
MVZ Labor Dr. Limbach լաբորատորիան ավելի քան չորս տասնամյակ մատուցում է ժամանակակից լաբորատոր ծառայություններ Գերմանիայում և առաջարկում է հետազոտությունների լայն ցանկ՝ հիմք ընդունելով ոլորտային մասնագետների կողմից կատարված նորագույն ուսումնասիրությունները և մշակված ուղեցույցերը:
Ուրախությամբ հայտնում ենք, որ "ԷկոՍենս" ախտորոշիչ կենտրոնի այցելուներին հասանելի են Գերմանիայի լավագույն լաբորատորիաների ծառայություններն անմիջապես Հայաստանից:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեր մասնագետի հետ։
Վարդանյան Ալլա