
"EcoSense" ախտորոշման կենտրոնում հասանելի է նոր հետազոտություն՝ "P16/Ki67 օնկոսպիտակուցների կոէքսպրեսիա" (CINtec PLUS Cytology)՝ մարդու պապիլոմա վիրուսով (HPV) հիվանդների մոտ արգանդի վզիկի նախաքաղցկեղային փոփոխությունների վաղ հայտնաբերման համար: Հետազոտությունը նշանակվում է որպես PAP-թեստի լրացում:
Արգանդի վզիկի քաղցկեղը կանանց մոտ տարածվածությամբ երկրորդ չարորակ ուռուցքն է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո, ուստի շատ կարևոր է ժամանակին հայտնաբերել նախաքաղցկեղային փոփոխությունները և կանխել հետագա բացասական հետևանքները: Ժամանակակից գինեկոլոգիայում արգանդի վզիկի նախաքաղցկեղային փոփոխությունների վաղ հայտնաբերման համար, HPV-ի ախտորոշմանը և քսուքների քննությանը զուգահեռ, ակտիվորեն իրականացվում է p16 և Ki-67 սպիտակուցների հետազոտություն։
Այս սպիտակուցների կոէքսպրեսիան վկայում է բջջային ցիկլի կարգավորման խախտումների և արգանդի վզիկի էպիթելի ուռուցքաբանական փոփոխությունների մասին, որոնք առաջանում են բարձր ռիսկի քաղցկեղածին պապիլոմա վիրուսի հետևանքով։
"P16/Ki67 օնկոսպիտակուցների կոէքսպրեսիա" հետազոտության դրական արդյունքը ցուցում է՝ կոլպոսկոպիկ և հյուսվածքաբանական մեթոդներով՝ արգանդի վզիկի նախաքաղցկեղային ախտահարումների առկայությունը պարզելու նպատակով։