Իմ զամբյուղը

Ձեր զամբյուղը դատարկ է

Գրանցվել

  • ք․ ԵՐԵՎԱՆ, Հրաչյա Քոչար 7/3
  • ք․ ԻՋԵՎԱՆ, Երևանյան 12
  • ք․ ԿԱՊԱՆ, Լեռնագործների 5ա/4/4
  • ք․ ԳՅՈւՄՐԻ, Գարեգին Նժդեհ 7/33
  • ք․ ՎԱՆԱՁՈՐ, Տիգրան Մեծ 26
  • ք․ ՄԱՐՏՈւՆԻ, Նարեկացի 6
  • ք․ ԳԱՎԱՌ, Ազատության 14-30
  • ք․ ՀՐԱԶԴԱՆ, Զորավար Անդրանիկ 109
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Փավստոս Բուզանդ 53-55
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մխիթար Հերացի 5
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մանթաշյան 26
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Գայի պողոտա 19/27
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Կոմիտաս 44
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Հ․ Մարգարյան 17
  • ք. ՍԵՎԱՆ, Նաիրյան 167/1
  • Ք. Աբովյան Սահմանադրության Հրապարակ 4

Գրանցվել
Գրեք ձեր Անունը
Հեռ․՝

Տրեդմիլ թեստ

15000 դրամ

Նկարագիր

Տրեդմիլ թեստը կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության սթրես թեստը ժամանակակից սրտաբանության մեջ լայն կիրառվող հետազոտություն է՝ գնահատելու սրտի աշխատանքը ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում վերահսկելի կլինիկական միջավայրում:

Հետազոտվողը քայլում է շարժուղու վրա, որի արագությունն աստիճանաբար բարձրացվում է և տրվում  թեքություն: Հետազոտության ընթացքում անընդմեջ կատարվում է էլեկտրասրտագրության և պարբերաբար զարկերակային ճնշման չափում, ինչը թույլ է տալիս հայտնաբերել  սրտամկանի իշեմիան կամ  սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումները, զարկերակային ճնշման տատանումները՝ պսակային անոթների հիվանդությունների ախտանշաններով կամ գանգատներով պացիենտների մոտ: Հետազոտությունն ունի որոշակի սահմանափակումներ և հակացուցումներ, նշանակում է բժիշկը՝ ըստ ցուցումների խորհրդատվությունից և նախնական հետազոտություններից հետո։

Ցուցումներն են՝ կրծոսկրի շրջանի սեղմող կամ ճնշող բնույթի կարճատև ցավեր ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում։ Հետազոտությանն անհրաժեշտ է ներկայանալ հարմարավետ հագուստով և կոշիկներով, որոնք չեն խանգարի արագ քայլքին: Հետազոտությունից 1–2 օր առաջ դադարեցվում է որոշ դեղորայքի ընդունումը՝ նախապես համաձայնեցնելով բժշկի հետ։

Մեթոդ

Կենսանմուշ

Հետազոտության նախապայմանները

Իրականացման ժամանակացույց

15000 դրամ

    Տրեդմիլ թեստ