Աբորտուսի կարիոտիպի հետազոտություն
120000 դրամ
Նկարագիր
Հղիության ընդհատման (ինքնաբուխ վիժման կամ չզարգացող հղիության) պատճառ կարող է հանդիսանալ ինչպես սաղմի/պտղի մոտ քրոմոսոմային անոմալիաների առաջացումը, այնպես էլ սաղմի բազմաթիվ բնածին արատների առկայությունը։ Նմուշի մեջ քրոմոսոմային անոմալիաների հայտնաբերումը թույլ է տալիս ոչ միայն որոշել տվյալ հղիության դադարեցման պատճառը, այլև պլանավորել ապագա հղիությունները:
Հետազոտության ցուցումներն են՝ վաղ չզարգացող հղիություն (առաջին եռամսյակ), ինքնաբուխ վիժում (առաջին եռամսյակ), պտղի բազմաթիվ բնածին արատներ, որոնք ախտորոշվել են ՈՒՁՀ-ով և հիմք են հանդիսացել առաջին եռամսյակի հղիության ընդհատմանը: Հետազոտության համար կենսաբանական նյութ են հանդիսանում քորիոնի թավիկները, ինչպես նաև մի շարք դեպքերում՝ պտղի հյուսվածքները, որոնք ստացվել են վիրահատական կամ դեղորայքային ճանապարհով:
Մեթոդ
Կենսանմուշ
աբորտուս
Հետազոտության նախապայմանները
• կենսանմուշը լաբորատորիա հասցնել ոչ ուշմ քան 1-3 ժամվա ընթացքում (4-8C°) ջերմաստիճանում
Իրականացման ժամանակացույց
արդյունքը՝ 21 աշխատանքային օրից
*նմուշն ընդունվում է միայն Հր․ Քոչար մասնաճյուղում
120000 դրամ