Տրեդմիլ թեստ
15000 դրամ
Նկարագիր
Տրեդմիլ թեստը կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության սթրես թեստը ժամանակակից սրտաբանության մեջ լայն կիրառվող հետազոտություն է՝ գնահատելու սրտի աշխատանքը ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում վերահսկելի կլինիկական միջավայրում:
Հետազոտվողը քայլում է շարժուղու վրա, որի արագությունն աստիճանաբար բարձրացվում է և տրվում թեքություն: Հետազոտության ընթացքում անընդմեջ կատարվում է էլեկտրասրտագրության և պարբերաբար զարկերակային ճնշման չափում, ինչը թույլ է տալիս հայտնաբերել սրտամկանի իշեմիան կամ սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումները, զարկերակային ճնշման տատանումները՝ պսակային անոթների հիվանդությունների ախտանշաններով կամ գանգատներով պացիենտների մոտ: Հետազոտությունն ունի որոշակի սահմանափակումներ և հակացուցումներ, նշանակում է բժիշկը՝ ըստ ցուցումների խորհրդատվությունից և նախնական հետազոտություններից հետո։
Ցուցումներն են՝ կրծոսկրի շրջանի սեղմող կամ ճնշող բնույթի կարճատև ցավեր ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում։ Հետազոտությանն անհրաժեշտ է ներկայանալ հարմարավետ հագուստով և կոշիկներով, որոնք չեն խանգարի արագ քայլքին: Հետազոտությունից 1–2 օր առաջ դադարեցվում է որոշ դեղորայքի ընդունումը՝ նախապես համաձայնեցնելով բժշկի հետ։
Մեթոդ
Կենսանմուշ
Հետազոտության նախապայմանները
Իրականացման ժամանակացույց
15000 դրամ