Սպիրոմետրիա
12000 դրամ
Նկարագիր
Սպիրոմետրիան՝ արտաքին շնչառության ֆունկցիայի, թոքերում օդի տարողության, շնչելիս և արտաշնչելիս օդի հոսքերի հետազոտման և չափման ժամանակակից, արագ և ինֆորմատիվ մեթոդ է։
Այն թույլ է տալիս գնահատել թոքերի վենտիլյացիոն ֆունկցիայի խանգարման տեսակը և աստիճանը, հնարավորություն է տալիս ախտորոշելու շնչառական օրգանների ֆունկցիայի տարբեր ախտահարումներ։ Ցուցված է հևոցի, ձգձգվող հազի, սուլող արտաշնչման, անհայտ էթիոլոգիայի դժվարացած շնչառության, բրոնխիալ ասթմայի, քրոնիկ բրոնխիտի, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ախտորոշման և վերահսկման, նախավիրահատական ռիսկերը գնահատելու ժամանակ։
Կարևոր է թե՛ դիագնոստիկ, թե՛ բուժման արդյունավետությունը գնահատելու առումով: Սպիրոմետրիան կատարվում է բժշկի ցուցմամբ և ուղղորդմամբ։ Նախապայմաններն են՝ բացառել սննդի, գազավորված ըմպելիքի ընդունումը հետազոտությունից 2 ժամ առաջ, խուսափել ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունից հետազոտությունից մոտ 30 րոպե առաջ, բացառել ծխախոտի ազդեցությունը հետազոտությունից 2 ժամ առաջ։ Սպիրոմետրիա հետազոտության ժամանակ կրել կրծքավանդակը չճնշող հագուստ, սպիրոմետրիայից առաջ դադարեցնել բրոնխոլայնիչ կարճատև (սալբուտամոլ) և երկարատև ազդեցության դեղամիջոցների ընդունումը։
Մեթոդ
Կենսանմուշ
Հետազոտության նախապայմանները
Իրականացման ժամանակացույց
12000 դրամ