Հոլթեր մոնիթորինգ (72 ժամ)
35000 դրամ
Նկարագիր
Շուրջօրյա Հոլթեր մոնիթորինգը ԷՍԳ-ի երկարատև՝ 24, 48 կամ 72-ժամյա անընդհատ գրանցման մեթոդն է: Ցուցումներն են՝ սրտխփոց, արագասրտություն, տհաճ զգացում կրծքավանդակի ձախ կողմում, ուշագնացություններ, գլխապտույտ, թուլություն։ Պացիենտի կրծքավանդակի վրա տեղադրվում են էլեկտրոդներ, որոնք լարերով միացվում են փոքր ԷՍԳ գրանցող սարքին:
Հետազոտվողին տրամադրվում է օրագիր-թերթիկ, որի մեջ նա կատարում է նշումներ գանգատների (օրինակ՝ գլխապտույտ, սրտխփոց կամ սրտի անկանոն աշխատանքի զգացողութուն, հևոց), ինչպես նաև օգտավործվող դեղորայքի մասին: Հաջորդ օրը պացիենտը ներկայանում է սարքը հանելու համար։
Հետազոտությունն իրականացվում է պացիենտի սովորական առօրյա ակտիվության ընթացքում, ինչը բժշկին հնարավորություն է տալիս վերլուծելով 24-ժամյա ԷՍԳ-ն, հաշվի առնելով օրագրում նշված գանգատների ժամերը, հայտնաբերել սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումները, սրտամկանի «համր» իշեմիան, գնահատել կարդիոստիմուլյատորի աշխատանքը, հակաառիթմիկ դեղորայքի արդյունավետությունը:
Մեթոդ
Կենսանմուշ
Հետազոտության նախապայմանները
Իրականացման ժամանակացույց
35000 դրամ