Էխոսրտագրություն
12000 դրամ
Նկարագիր
Էխոսրտագրությունը սրտի հետազոտման սրտային ախտանիշներով հիվանդներին գնահատելու լայնորեն տարածված մեթոդ է, որի միջոցով կարելի է գնահատել սրտի կառուցվածքային փոփոխությունները, խոռոչների չափերը, սրտամկանի պատերի հաստությունը, ձախ փորոքի սիստոլիկ և դիաստոլիկ ֆունկցիաները, փականների ֆունկցիան։
Այս մեթոդով հնարավոր է հայտնաբերել և դինամիկ հսկողություն իրականացնել տարբեր պատճառներից առաջացած կծկողականության խանգարումները, թոքային հիպերտենզիան, պերիկարդի հիվանդությունները, սրտի փականային հիվանդությունները, ներսրտային գոյացությունները, սրտի բնածին արատները:
Էխոսրտագրության ցուցումներն են ՝ հևոցը, կրծքավանդակի ցավերը, սրտի ռիթմի խանգարումները, զարկերակային հիպերտենզիան, սրտային անբավարարության ախտանիշները, քրոնիկ տոնզիլիտը, ԷՍԳ պաթոլոգիկ փոփոխությունները, սրտամկանի տարած ինֆարկտը, կարդիոմիոպատիաները։ Հետազոտությունն անվտանգ է, չունի հակացուցումներ։
Մեթոդ
Կենսանմուշ
Հետազոտության նախապայմանները
Իրականացման ժամանակացույց
12000 դրամ