Հոլթեր մոնիթորինգ (48 ժամ)
25000 դրամ
Նկարագիր
Շուրջօրյա Հոլթեր մոնիթորինգը ԷՍԳ-ի երկարատև՝ 24, 48 կամ 72-ժամյա անընդհատ գրանցման մեթոդն է: Ցուցումներն են՝ սրտխփոց, արագասրտություն, տհաճ զգացում կրծքավանդակի ձախ կողմում, ուշագնացություններ, գլխապտույտ, թուլություն։
Պացիենտի կրծքավանդակի վրա տեղադրվում են էլեկտրոդներ, որոնք լարերով միացվում են փոքր ԷՍԳ գրանցող սարքին: Հետազոտվողին տրամադրվում է օրագիր-թերթիկ, որի մեջ նա կատարում է նշումներ գանգատների (օրինակ՝ գլխապտույտ, սրտխփոց կամ սրտի անկանոն աշխատանքի զգացողութուն, հևոց), ինչպես նաև օգտավործվող դեղորայքի մասին:
Հաջորդ օրը պացիենտը ներկայանում է սարքը հանելու համար։ Հետազոտությունն իրականացվում է պացիենտի սովորական առօրյա ակտիվության ընթացքում, ինչը բժշկին հնարավորություն է տալիս՝ վերլուծելով 24-ժամյա ԷՍԳ-ն, հաշվի առնելով օրագրում նշված գանգատների ժամերը, հայտնաբերել սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումները, սրտամկանի «համր» իշեմիան, գնահատել կարդիոստիմուլյատորի աշխատանքը, հակաառիթմիկ դեղորայքի արդյունավետությունը:
Մեթոդ
Կենսանմուշ
Հետազոտության նախապայմանները
Իրականացման ժամանակացույց
25000 դրամ