Միկոպլազմա հոմինիս (Mycoplasma h.)
6000 դրամ
Նկարագիր
Հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել Mycoplasma hominis վարակը Real-Time ՊՇՌ մեթոդով։ Սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է։ Հիվանդության նախանշանների ու ախտանիշների շարքում կարող են լինել հեշտոցային արտադրությունը, արտադրությունը միզուկից, խոցերը սեռական օրգանների վրա կամ դրանց շրջանում և որովայնային ցավերը։
Մեթոդ
ՊՇՌ
Կենսանմուշ
1. միզասեռական քսուք (Эппендорф)
2. սերմ
3․ մեզ
Հետազոտության նախապայմանները
Միզասեռական քսուք
Կանայք`
• արտաքինից լվացված
• բացառել սեռական օրգանի ներքին լվացումը
• 3-4 օր բացառել մոմիկի ներհեշտոցային կիրառումը
• 3-4 օր բացառել ինտրավագինալ սոնոգրաֆիայի իրականացումը
• դաշտանային ցիկլի ընթացքում չգտնվել, կամ ավարտից անցած լինի ոչ պակաս քան 3-4 օր
Տղամարդիկ՝
• լվացված
• 3-4 ժամ չմիզած
Մեզ․
• մեզի առաջին բաժինը լավ լվացվելուց հետո
• լաբորատորիա հասցնել ոչ ուշ, քան 5 ժամվա ընթացքում
Սերմ․
• ձեռքերը և սեռական օրգանը լվանալուց հետո միզել և հանձնել ստերիլ տարայում
• լաբորատորիա հասցնել ոչ ուշ, քան 1 ժամվա ընթացքում
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 12:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ նույն օրը 17։30
** Նմուշի ընդունման վերջնաժամկետները և արդյունքների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ