Տրիխոմոնոզ (Trichomonas v.)
6000 դրամ
Նկարագիր
Հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել Trichomonas vaginalis վարակը Real-Time ՊՇՌ մեթոդով ։ Ամենատարածված սեռավարակներից մեկն է, որը փոխանցվում է սեռական ճանապարով։ Կանանց մոտ տրիխոմոնոզը կարող է առաջացնել գարշահոտ հեշտոցային արտադրություն, սեռական օրգանների քոր և ցավոտ միզարձակում:
Տրիխոմոնոզ ունեցող տղամարդիկ սովորաբար ախտանիշներ չունեն: Տրիխոմոնազով հղի կանանց մոտ մեծանում է վաղաժամ ծննդաբերության ռիսկը:
Մեթոդ
ՊՇՌ
Կենսանմուշ
1. միզասեռական քսուք
2. Эппендорф
3. սերմ
4. ողնուղեղային հեղուկ
5․ մեզ
Հետազոտության նախապայմանները
Միզասեռական քսուք․
Կանայք՝
• արտաքինից լվացված
• բացառել սեռական օրգանի ներքին լվացումը
• 3-4 օր բացառել մոմիկի ներհեշտոցային կիրառումը
• 3-4 օր բացառել ինտրավագինալ սոնոգրաֆիայի իրականացումը
• դաշտանային ցիկլի ընթացքում չգտնվել, կամ ավարտից անցած լինի ոչ պակաս, քան 3-4 օր
Տղամարդիկ՝
• լվացված
• 3-4 ժամ չմիզած
Մեզ․
• մեզի առաջին բաժինը լավ լվացվելուց հետո
• լաբորատորիա հասցնել ոչ ուշ, քան 5 ժամվա ընթացքում
Սերմ․
• ձեռքերը և սեռական օրգանը լվանալուց հետո միզել և հանձնել ստերիլ տարայում
• լաբորատորիա հասցնել ոչ ուշ, քան 1 ժամվա ընթացքում
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 12:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ նույն օրը 17։30
** Նմուշի ընդունման վերջնաժամկետները և արդյունքների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ