Քլամիդիա
6000 դրամ
Նկարագիր
Հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել Chlamydia trachomatis վարակը Real-Time ՊՇՌ մեթոդով։ Քլամիդիան սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է։ Հարուցվում է Chlamydia trachomatis-ի միջոցով։
Վարակվածների մեծ մասը չունեն որևէ ախտանիշ։ Ախտանիշների զարգացման համար կարող են պահանջվել շաբաթներ։ Կանանց մոտ կարող է դրսևորվել հեշտոցից արտադրությամբ և միզարձակման ժամանակ մրմռոցով։ Տղամարդկանց մոտ կարող է ուղեկցվել առնանդամից արտադրությամբ, մրմռոցով միզարձակման ժամանակ, ամորձիներից մեկի կամ երկուսի ցավով և այտուցով։
Աչքերում վարակը կարող է հայտնվել նաև մատների, ճանճերի օգնությամբ կամ կեղտոտ սրբիչի միջոցով։
Մեթոդ
ՊՇՌ
Կենսանմուշ
1. միզասեռական քսուք
2. Эппендорф
3. սերմ
4. ողնուղեղային հեղուկ
5․ մեզ
Հետազոտության նախապայմանները
Միզասեռական քսուք․
Կանայք՝
• արտաքինից լվացված
• բացառել սեռական օրգանի ներքին լվացումը
• 3-4 օր բացառել մոմիկի ներհեշտոցային կիրառումը
• 3-4 օր բացառել ինտրավագինալ սոնոգրաֆիայի իրականացումը
• դաշտանային ցիկլի ընթացքում չգտնվել, կամ ավարտից անցած լինի ոչ պակաս, քան 3-4 օր
Տղամարդիկ՝
• լվացված
• 3-4 ժամ չմիզած
Մեզ․
• մեզի առաջին բաժինը լավ լվացվելուց հետո
• լաբորատորիա հասցնել ոչ ուշ, քան 5 ժամվա ընթացքում
Սերմ․
• ձեռքերը և սեռական օրգանը լվանալուց հետո միզել և հանձնել ստերիլ տարայում
• լաբորատորիա հասցնել ոչ ուշ, քան 1 ժամվա ընթացքում
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 12:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ նույն օրը 17։30
** Նմուշի ընդունման վերջնաժամկետները և արդյունքների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ