Տոքսոպլազմա
6000 դրամ
Նկարագիր
Հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել Toxoplasma gondii վարակը Real-Time ՊՇՌ մեթոդով։ Մակաբուծային հիվանդություն, որի հարուցիչը Toxoplasma gondii-ն է։ Սովորաբար տոքսոպլազմոզը ակնհայտ ախտանիշներ չի առաջացնում մեծահասակների մոտ։ Երբեմն հիվանդությունը կարող է ուղեկցվել մի քանի շաբաթ կամ ամիս տևող թեթև, գրիպանման վիճակներով։
Տոքսոպլազմոզը տարածվում է վարակված կատվի արտաթորանքով աղտոտված, վատ եփված և ցիստեր պարունակող սննդի միջոցով, ինչպես նաև հղիության ընթացքում վարակված մորից պտղին։
Մեթոդ
ՊՇՌ
Կենսանմուշ
1. միզասեռական քսուք Эппендорф
2. երակային արյուն K-EDTA
3. սերմ
4. ողնուղեղային հեղուկ
5․ մեզ
Հետազոտության նախապայմանները
Միզասեռական քսուք․
Կանայք՝
• արտաքինից լվացված
• բացառել սեռական օրգանի ներքին լվացումը
• 3-4 օր բացառել մոմիկի ներհեշտոցային կիրառումը
• 3-4 օր բացառել ինտրավագինալ սոնոգրաֆիայի իրականացումը
• դաշտանային ցիկլի ընթացքում չգտնվել, կամ ավարտից անցած լինի ոչ պակաս, քան 3-4 օր
Տղամարդիկ՝
• լվացված
• 3-4 ժամ չմիզած
Մեզ․
• մեզի առաջին բաժինը լավ լվացվելուց հետո
• լաբորատորիա հասցնել ոչ ուշ, քան 5 ժամվա ընթացքում
Սերմ․
• ձեռքերը և սեռական օրգանը լվանալուց հետո միզել և հանձնել ստերիլ տարայում
• լաբորատորիա հասցնել ոչ ուշ, քան 1 ժամվա ընթացքում
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 12:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ նույն օրը 17։30
** Նմուշի ընդունման վերջնաժամկետները և արդյունքների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ