Կարիոտիպի հետազոտություն խորիոնի բիոպտատում
120000 դրամ
Նկարագիր
Քորիոնի և/կամ պլացենտայի (ընկերքի) բիոպսիան համարվում է պտղի քրոմոսոմային պաթոլոգիաների նախածննդյան ախտորոշման ինվազիվ մեթոդներին: Լինելով մեկ բջջի՝ զիգոտի ածանցյալներ, սաղմի հյուսվածքները և սաղմնային թաղանթները շատ դեպքերում կրում են միևնույն գենետիկական տեղեկատվություն, որը և ընկած է քորիոնի թավիկների հետազոտության միջոցով պտղի քրոմոսոմային հիվանդությունների նախածննդյան ախտորոշման հիմքում։ Քորիոնի թավիկների կարոտիպի հետազոտումը թույլ է տալիս գնահատել պտղի մոտ քրոմոսոմային պաթոլոգիաների առկայությունը / բացակայությունը։
Հղիության առաջին եռամսյակում քորիոնի թավիկների կարիոտիպավորումը էական մեծ առավելություն ունի այլ ինվազիվ մեթոդների նկատմամբ: Այն թույլ է տալիս ստանալ արագ պատասխան և, անհրաժեշտության դեպքում, ընդհատել հղիությունը վաղ փուլերում՝ կնոջ առողջության համար նվազագույն վտանգով։ Հետազոտության կենսաբանական նյութ է համարվում՝ քորիոնը/պլացենտան, որը վերցնում են քորիոնի/պլացենտայի բիոպսիայի միջոցով այն հղի կանանցից, որոնք ոչ ինվազիվ սքրինինգի արդյունքների հիման վրա հայտնվել են քրոմոսոմային պաթոլոգիայի բարձր ռիսկի խմբում։
Մեթոդ
խորիոնի բիոպտատ
Կենսանմուշ
Հետազոտության նախապայմանները
Իրականացման ժամանակացույց
արդյունքը՝ 21 աշխատանքային օրից
120000 դրամ