Կարիոտիպի հետազոտում պերիֆերիկ արյան լիմֆոցիտներում (զույգ) (քանակական և որակական փոփոխություններ)
40000 դրամ
Նկարագիր
Սովորաբար մարդու բջիջները պարունակում են 46 քրոմոսոմ՝ 22 զույգ աուտոսոմ և մեկ զույգ սեռական քրոմոսոմ։
Քրոմոսոմների քանակի կամ կառուցվածքի շեղումները կարող են հանգեցնել քրոմոսոմային հիվանդությունների, անպտղության, կրկնվող վիժումների, զարգացման արատների և մտավոր հետամնացության: Կարիոտիպավորումը մարդու մետաֆազային քրոմոսոմների դիֆերենցիալ ներկման միջոցով հետազոտման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել մարդու կարիոտիպում գենոմային (անեուպլոիդներ և պոլիպլոիդներ) և քրոմոսոմային մուտացիաները (ներ- և միջքրոմոսոմային վերադասավորումներ), ինչպես նաև պոլիմորֆ տարբերակները։
Զույգի կարիոտիպավորումը ցուցված է հետևյալ դեպքերում. ա)անհայտ էթիոլոգիայի անպտղություն, բ)վերարտադրողական կորուստներ, գ)պտղի բնածին արատներ կամ չբացահայտված էթիոլոգիայով մահացած պտուղներ, դ)երեխայի/պտղի մոտ քրոմոսոմային անոմալիայի կամ անսովոր քրոմոսոմային տարբերակի առկայություն, ե)ընտանիքում հաստատված քրոմոսոմային անոմալիայի առկայություն, զ)հարազատի մոտ մտավոր հետամնացություն (հիվանդին զննելու անհնարինության դեպքում), է)վիժումների/չզարգացող հղիությունների, ինչպես նաև հղիության ընդհատման արդյունքում ստացված կենսանմուշի հետազոտության ընթացքում հայտնաբերված մի շարք քրոմոսոմային անոմալիաներ։
Մեթոդ
Կենսանմուշ
երակային արյուն Li-heparine
Հետազոտության նախապայմանները
Իրականացման ժամանակացույց
արդյունքը՝ 21 աշխատանքային օրից
40000 դրամ