Կարիոտիպի հետազոտում պերիֆերիկ արյան լիմֆոցիտներում (քանակական և որակական փոփոխություններ)
45000 դրամ
Նկարագիր
"Սովորաբար մարդու բջիջները պարունակում են 46 քրոմոսոմ՝ 22 զույգ աուտոսոմ և մեկ զույգ սեռական քրոմոսոմ։
Քրոմոսոմների քանակի կամ կառուցվածքի շեղումները կարող են հանգեցնել քրոմոսոմային հիվանդությունների, անպտղության, կրկնվող վիժումների, զարգացման արատների և մտավոր հետամնացության: Կարիոտիպավորումը մարդու մետաֆազային քրոմոսոմների դիֆերենցիալ ներկման միջոցով հետազոտման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել մարդու կարիոտիպում գենոմային (անեուպլոիդներ և պոլիպլոիդներ) և քրոմոսոմային մուտացիաները (ներ- և միջքրոմոսոմային վերադասավորումներ), ինչպես նաև պոլիմորֆ տարբերակները։
Կարիոտիպավորումը ցուցված է հետևյալ դեպքերում․
ա) անպտղություն, սովորույթային կրելախտ,
բ) զարգացման բազմակի բնածին արատներ,
գ) զարգացման բազմակի միկրոանոմալիաներ,
դ)սեռական օրգանների անոմալ կառուցվածք՝ անորոշ սեռ,
ե) մտավոր հետամնացություն, ինչպես նաև պսիխոմոտոր թերզարգացում,
զ) հասակի՝ կարճահասակ և բարձրահասակ, ինչպես նաև գլխի չափերի` միկրոցեֆալիա և մակրոցեֆալիա, ընդգծված շեղումներ,
է) ֆիզիկական և սեռական թերզարգացում,
ը) առաջնային կամ երկրորդային ամենորեա կամ վաղ դաշտանադադար,
թ) անոմալ սպերմոգրամա՝ ազոոսպերմիա կամ օլիգոսպերմիա,
ժ) քրոմոսոմային կամ քրոմոսոմի միկրոկառուցվածքային անոմալիաների կլինիկական դրսևորում,
ի) պրոբանդի ազգականների մոտ քրոմոսոմային անոմալիայի հաստատված դեպք։ "
Մեթոդ
Կենսանմուշ
երակային արյուն Li-heparine
Հետազոտության նախապայմանները
Իրականացման ժամանակացույց
արդյունքը՝ 21 աշխատանքային օրից
45000 դրամ