Դաջվածքի մանրադիտակային հետազոտություն
3000 դրամ
Նկարագիր
Հետազոտությունը կիրառվում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հայտնաբերման համար։ Նմուշառումն իրականացվում է տղամարդու սեռական օրգանի գլխիկի մակերևույթից դաջվածք վերցնելով։ Նմուշը հետազոտվում է մանրադիտակի տակ։ Հետազոտությունը տեղեկատվություն է տալիս նմուշում առկա էպիթելային բջիջների, բորբոքային տարրերի, սնկերի, միկրոֆլորայի, ինֆեկցիաների, լորձի առկայության մասին։
Հետազոտության մեթոդ
մանրադիտում
Ի՞նչ կենսանմուշ կարող է օգտագործվել հետազոտության համար
1․ դաջվածք թլիկից
2․ դաջվածք սեռական շուրթերից
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը
• լվացված
• 3-4 ժամ չմիզած
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 11։00 հանձնելու դեպքում, պատասխանը՝ տվյալ օրը 14։00, 11։00-ից հետո՝ հաջորդ օրը 17։30։
Շաբաթ՝ մինչև 12։00, պատասխանը՝ երկուշաբթի 17։30
* Թեստը աշխատանքային օրերին միայն Քոչար 7/3 մասնաճյուղում մինչև 11։00 հանձնելու դեպքում, պատասխանը՝ նույն օրը 17։30
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
3000 դրամ