Սպերմոգրամ՝ ըստ Կրյուգերի
10000 դրամ
Նկարագիր
Ըստ Կրյուգերի սպերմոգրամը սերմի անալիզ է, որը սերմնահեղուկի մասին ընդհանուր ինֆորմացիայից բացի (քանակությունից, շարժունակությունից, մածուցիկությունից) տեղեկատվություն է տալիս սպերմատոզոիդների մորֆոլոգիայի, այսինքն՝ նրանց կառուցվածքի մասին:
Կրյուգերի մեթոդով կատարված սերմի անալիզն ապահովում է սերմնահեղուկի որակի ընդլայնված գնահատում:
Անպտղության պատճառները որոշվում են լիարժեք սպերմատոզոիդների հաշվմամբ։
Մորֆոլոգիական գնահատումն օգնում է հաշվարկել իդեալական կառուցվածքով սպերմատոզոիդների հարաբերակցությունը պաթոլոգիական շեղումներով սպերմատազոիդների նկատմամբ:
Հետազոտության մեթոդ
Մանրադիտում
Ի՞նչ կենսանմուշ կարող է օգտագործվել հետազոտության համար
Սերմնահեղուկ
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը
- պահապանել 3-5 օր՝ սերմնաժայթքման, սեռական հարաբերության բացակայություն
- պահպանել 3-7 օր՝ ալկոհոլի բացակայություն
- բացառել շոգեբաղնիքը՝ 3-5 օր և բարձր ջերմության վիճակում հանձնելը
- վերցնել ամբողջ ծավալը
- դեղորայքի օգտագործման դեպքում տեղեկացնել բժշկին
*Դրսից բերելու պարագայում պահպանել ռեժիմը՝ մոտեցնելով բրդյա իրով փաթաթված վիճակում 30 ր ընթացքում
*Նախընտրելի է հանձնել տեղում
Իրականացման ժամանակացույց
Թեստը Հր․ Քոչար մասնաճյուղում երկուշաբթի-ուրբաթ 08։00-14։00 հանձնելու դեպքում, պատասխանը՝ նույն օրը 17։30։
Շաբաթ՝ 08։00-10։00, պատասխանը՝ 13։00-ից հետո էլեկտոնային փոստով մինչև նույն օրվա ժամը 00:00։
*Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի։
*Մանթաշյան 26, Գայի 19/27 մասնաճյուղերում չի նմուշառվում։
10000 դրամ