Իմ զամբյուղը

Ձեր զամբյուղը դատարկ է

Գրանցվել

  • ք․ ԵՐԵՎԱՆ, Հրաչյա Քոչար 7/3
  • ք․ ԻՋԵՎԱՆ, Երևանյան 12
  • ք․ ԿԱՊԱՆ, Լեռնագործների 5ա/4/4
  • ք․ ԳՅՈւՄՐԻ, Գարեգին Նժդեհ 7/33
  • ք․ ՎԱՆԱՁՈՐ, Տիգրան Մեծ 26
  • ք․ ՄԱՐՏՈւՆԻ, Նարեկացի 6
  • ք․ ԳԱՎԱՌ, Ազատության 14-30
  • ք․ ՀՐԱԶԴԱՆ, Զորավար Անդրանիկ 109
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Փավստոս Բուզանդ 53-55
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մխիթար Հերացի 5
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մանթաշյան 26
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Գայի պողոտա 19/27
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Կոմիտաս 44
  • Ք․ Երևան, Հ․ Մարգարյան 17

Գրանցվել
Գրեք ձեր Անունը
Հեռ․՝

MAR-թեստ, IgG/IgA+Սպերմոգրամ

20000 դրամ

Նկարագիր

MAR-թեստը հետազոտություն է, որի նպատակն է բացահայտել IgA և IgG դասերի հակասերմնային հակամարմինների առկայությունը սերմնահեղուկում՝ տղամարդկանց անպտղության իմունոլոգիական պատճառները ախտորոշելու համար: Սերմնային հակածինների նկատմամբ հակամարմինները կարող են տղամարդկանց մոտ իմունոլոգիական անպտղության զարգացման պատճառ դառնալ: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկության՝ այս հետազոտությունն իրականացվում է միայն ընդհանուր սպերմոգրամի գնահատման հետ մեկտեղ, որը ներառում է սերմնահեղուկի և սպերմատոզոիդների հիմնական ցուցանիշների որոշումը:

Մեթոդ

Մանրադիտում

Կենսանմուշ

սերմնահեղուկ

Հետազոտության նախապայմանները

• պահապանել 3-5 օր՝ սերմնաժայթքման, սեռական հարաբերության բացակայություն

• պահպանել 3-7 օր՝ ալկոհոլի բացակայություն

• բացառել շոգեբաղնիքը՝ 3-5 օր և ջերմությամբ հանձնելը

• վերցնել ամբողջ ծավալը

• դեղորայքի օգտագործման դեպքում տեղեկացնել բժշկին

• դրսից բերելու պարագայում պահպանել ռեժիմը՝ մոտեցնելով բրդյա իրով փաթաթված վիճակում 30ր ընթացքում

• նախընտրելի է հանձնել տեղում

• հետազոտությունն ուղեկցվում է հավելյալ համաձայնագրով

Իրականացման ժամանակացույց

Թեստը ընդունվում է Քոչար մասնաճյուղում երեքշաբթի և ուրբաթ օրերին մինչև 13։00, պատասխանը՝ հաջորդ օրը՝ 17։30։

* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի

* Մանթաշյան 26, Գայի 19/27 մասնաճյուղերում չի նմուշառվում

20000 դրամ