Մաշկի/Եղունգների հետազոտություն սնկերի առկայության
4000 դրամ
Նկարագիր
Այս հետազոտությունը եղունգից կամ մաշից վերցված քերուկի մանրադիտակային հետազոտություն է, որի ժամանակ ստացված նմուշն անցնում է հիմնային լուծույթով (KOH) մշակում, որից հետո իրականացվում է նմուշների գնահատում ՝ մանրադիտակի տակ: Հետազոտության արդյունքում հնարավոր է հայտնաբերել սպորների, միցելների և կեղծ միցելլների առկայությունը:
Հետազոտության մեթոդ
մանրադիտում
Ի՞նչ կենսանմուշ կարող է օգտագործվել հետազոտության համար
1․ քերուկ մաշկից
2․ քերուկ եղունգից
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը
• 24 ժամ տվյալ հատվածը լվացված չլինի
• բացառել 1-2 օր կոսմետիկ միջոցների, փափկեցնող և տեղային քսուքների կիրառումը, 10 օր՝ հակասնկային քսուքների կիրառումը
Իրականացման ժամանակացույց
Թեստը երկուշաբթի-ուրբաթ 09։00-13։00 հանձնելու դեպքում, պատասխանը տրամադրվում է նույն օրը՝ 17։30։ Շաբաթ՝ 09։00-10։00, պատասխանը ստանում եք 13։00 -ից հետո էլեկտոնային փոստով մինչև նույն օրվա ժամը 00:00։
* Նմուշն ընդունվում է միայն Քոչար 7/3 մասնաճյուղում
4000 դրամ