Սպերմոգրամ
7000 դրամ
Նկարագիր
Սպերմոգրամը տղամարդկանց վերարտադրողական համակարգի՝ պտղաբերության վրա ազդող կասկածելի հիվանդությունների հիմնական ախտորոշիչ թեստ է: Թեստի հիմնական նպատակն է գնահատել սերմնահեղուկի որակը և որոշել տղամարդկանց վերարտադրողական բջիջների կենսունակությունը, ինչպես նաև ձվաբջիջը բեղմնավորելու նրանց կարողությունը: Հետազոտության շրջանակներում գնահատվում են ֆիզիկական մակրոսկոպիկ (սերմնահեղուկի ծավալ,մածուցիկություն, գույն, հոտ, թթվայնություն) և մանրադիտակային (մորֆոլոգիա, կոնցենտրացիա, քանակություն, սպերմատոզոիդների կենսունակություն և շարժունակություն, լեյկոցիտների առկայություն և կոնցենտրացիա, էրիթրոցիտների առկայություն) ցուցանիշները:
Հետազոտության մեթոդ
Մանրադիտում
Ի՞նչ կենսանմուշ կարող է օգտագործվել հետազոտության համար
Սերմնահեղուկ
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը
- պահապանել 3-5 օր՝ սերմնաժաթքման, սեռական հարաբերության բացակայություն
- պահպանել 3-7 օր՝ ալկոհոլի բացակայություն
- բացառել շոգեբաղնիքը՝ 3-5 օր և բարձր ջերմության վիճակում հանձնելը
- վերցնել ամբողջ ծավալը
- դեղորայքի օգտագործման դեպքում տեղեկացնել բժշկին
- բացառել հակաբիոտիկների օգտագործումը՝ նվազագույնը 1 շաբաթ
*Դրսից բերելու պարագայում պահպանել ռեժիմը՝ մոտեցնելով բրդյա իրով փաթաթված վիճակում՝ 30 ր ընթացքում
*Նախընտրելի է հանձնել տեղում
Իրականացման ժամանակացույց
Թեստը Հր․ Քոչար մասնաճյուղում երկուշաբթի-ուրբաթ 08։00-14։00 հանձնելու դեպքում, պատասխանը՝ նույն օրը 17։30։
Շաբաթ՝ 08։00-10։00, պատասխանը՝ 13։00-ից հետո էլեկտոնային փոստով մինչև նույն օրվա ժամը 00:00։
*Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի։
*Մանթաշյան 26, Գայի 19/27 մասնաճյուղերում չի նմուշառվում։
7000 դրամ