Պրոտեին S
9000 դրամ
Նկարագիր
Պրոտեին S-ը արյան հակամակարդիչ համակարգի մարկեր է, որը պահպանում է այն հեղուկ վիճակում: Ներառված է արյան մակարդելիութան անալիզների խմբում: Պրոտեին S-ը սպիտակուց է, որը ձևավորվում է լյարդում վիտամին K-ից: Այն հանդիսանում է Պրոտեին C-ի կոֆակտորը և գործում է միայն նրա ներկայությամբ: Պրոտեին S-ը գոյություն ունի 2 ձևով՝ կապված և ազատ։ Պրոտեին S-ը Պրոտեին С-ի կոֆակտորն է (ածանցյալ և կատալիզատոր): Բարձր կենսաբանական ակտիվությամբ օժտված է սպիտակուցի հենց ազատ ձևը, որն ակտիվացնում է Պրոտեին С-ին, միաժամանակ մեկնարկելով ֆիբրինոլիզի գործընթացը (թրոմբների և արյան մակարդուկների քայքայումը): Պրոտեին S-ի շնորհիվ թրոմբները ժամանակին ներծծվում են՝ առանց արյան անոթների լույսի արգելափակման։
Մեթոդ
ԻՖԱ
Կենսանմուշ
երակային արյուն (Na-citrate)
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
9000 դրամ