Դեմոդեկոզ
5000 դրամ
Նկարագիր
Դեմոդեկոզ առաջացնում են Demodex folliculorum և Demodex brevis դասի տիզերը, որոնք ախտահարում են մաշկը, մազարմատները, ավելի հաճախ՝ թարթիչներն ու հոնքերը: Դեմոդեկոզի ախտորոշումը վերջին շրջանում հնարավոր է դարձել մաշկի քերուկից, թարթիչներից, հոնքերից ստացված մանրադիտակային հետազոտության իրականացման շնորհիվ: Սովորաբար հետազոտությունն անց է կացվում աչքի հիվանդությունների տարբերակիչ ախտորոշման համար:
Հետազոտության մեթոդ
մանրադիտում
Ի՞նչ կենսանմուշ կարող է օգտագործվել հետազոտության համար
- քերուկ մաշկից
- թարթիչներ
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը
• 24 ժամ տվյալ հատվածը լվացված չլինի
• բացառել 1-2 օր կոսմետիկ միջոցների, փափկեցնող քսուքների, տեղային քսուքների կիրառումը
Իրականացման ժամանակացույց
Թեստը երկուշաբթի-ուրբաթ 09։00-13։00 հանձնելու դեպքում, պատասխանը՝ նույն օրը՝ 17։30
Շաբաթ՝ 09.00-10.00, պատասխանը՝ 13։00-ից հետո էլեկտրոնային փոստով՝ մինչև նույն օրվա ժամը 00:00։
* Նմուշն ընդունվում է միայն Հր․ Քոչար 7/3 մասնաճյուղում
5000 դրամ