Կոպրոգրամ
7000 դրամ
Նկարագիր
Կոպրոգրամը (կղանքի ընդհանուր անալիզ) կղանքի հետազոտության հիմնական մեթոդներից մեկն է, որը թույլ է տալիս բավականին ճշգրիտ դատել մարսողական համակարգի աշխատանքի մասին: Տվյալ թեստն իր մեջ ներառում է կղանքի քիմիական, ֆիզիկակա և մանրադիտակային հետազոտությունները: Կոպրոգրամը հնարավորություն է տալիս իմանալ մարսողական համակարգի ֆունկցիա, մարսողության, ինչպես նաև բուժման արդյունավետության մասին։
Հետազոտության մեթոդ
մանրադիտում
Ի՞նչ կենսանմուշ կարող է օգտագործվել հետազոտության համար
կղանք
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը
• առանց մոմիկի և անտիսեպտիկների, լուծողականի օգտագործման՝ ստերիլ տարայի գդալիկով վերցնել ամենավերին և միջին հատվածներից 1-5 լոբու հատիկի չափով նմուշ և տեղադրել տարայում
• լաբորատորիա հասցնել ոչ ուշ քան 2 ժամվա ընթացքում
Իրականացման ժամանակացույց
Թեստը երկուշաբթի-ուրբաթ 08։00-13։00 հանձնելու դեպքում, պատասխանը տրամադրվում է նույն օրը՝ 17։30։ Շաբաթ՝ 08։00-10։00, պատասխանը ստանում եք 13։00 -ից հետո էլեկտոնային փոստով մինչև նույն օրվա ժամը 00:00։
*Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
7000 դրամ