Թրոմբոցիտների ագրերգացիա (Plavix)
25000 դրամ
Նկարագիր
Թրոմբոցիտների ագրեգացիան արյան մակարդելիության գնահատման հետազոտություն է, որը կիրառվում է սրտանոթային հիվանդությունների ախտորոշման, հղիության պաթոլոգիաների համար, ինչպես նաև հեմոստազի խանգարումների դեպքում՝ դեղամիջոցների անհատական ընտրության ժամանակ: Թրոմբոցիտների ագրեգացիան թրոմբոցիտների միաձուլման գործընթացն է ՝մակարդուկի ձևավորումը և նրա կպումը վնասված անոթի տեղում: Թեստը թուլ է տալիս որոշել թրոմբոցիտների ագրեգացիայի ժամանակը և գնահատել օգտագործվող հակաագրեգատային դեղամիջոցների արդյունավետությանը և անվտանգությանը:
Մեթոդ
INNOVANCE® PFA P2Y քարտրիջ
Կենսանմուշ
երակային արյուն (Nacitrate)
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• մոտենալ դեղահաբն արդեն խմած
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո պատասխանը ստանում եք էլեկտրոնային փոստով մինչև նույն օրվա ժամը 00:00։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
25000 դրամ