Մեզի երկբաժին/երկբաժակ հետազոտություն
3000 դրամ
Ի՞նչ է երկբաժին/երկբաժակ հետազոտությունը
Մեզի երկբաժին/երկբաժակ հետազոտությունը կիրառվում է միզուղիների համակարգի վիճակը որոշելու համար: Հետազոտության կենսանմուշը բաղկացած է 2 բաժնից: Թեստի արդյունքները հնարավորություն են տալիս հայտնաբերել բորբոքային գործընթացի տեղայնացումը և ճշգրիտ ախտորոշում կատարել: Անալիզը կարող է նշանակվել ինքնուրույն կամ որպես կոմպլեքս հետազոտության մաս:
Հետազոտության մեթոդ
Չոր քիմիա+ մանրադիտում
Ի՞նչ կենսանմուշ կարող է օգտագործվել հետազոտության համար
մեզ (մեզի 2 հատ ստերիլ տարա)
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը
• նախորդ օրը բացառել կամ գոնե սահմանափակել գունանյութ պարունակող սննդի և քաղցրի օգտագործումը, գազավորված ըմպելիքների ընդունումը
• հետազոտությունը չհանձնել դաշտանի փուլում, նախքան նմուշառումը հերմետիկ փակել հեշտոցամուտքը․
• խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից թեստից 24 առաջ
• բացառել հակաբիոտիկների օգտագործումը նվազագույնը 1 շաբաթ
• առավոտյան միզելուց 1-ին բաժակում հավաքել մեզի մոտ 100 մլ , 2-րդ բաժակում՝ մանցածը (2 տարբեր ստերիլ տարաներ, տարաները համարակալել)
• լաբորատորիա հասցնել 2 ժամվա ընթացքում
Իրականացման ժամանակացույց
Թեստը Քոչար մասնաճյուղում երկուշաբթի-ուրբաթ 08.00-14։00 հանձնելու դեպքում, պատասխանը տրամադրվում է նույն օրը՝ 17։30: Շաբաթ՝ 08.00-11.00, պատասխանը՝ 13։00 -ից հետո էլեկտոնային փոստով մինչև նույն օրվա ժամը 00:00։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանի հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
3000 դրամ