Մեզի ընհանուր հետազոտություն (13 ցուցանիշ) UriSed mini
2500 դրամ
Ի՞նչ է մեզի ընդհանուր քննությունը
Մեզի ընդհանուր հետազոտությունը (ՄԸՀ) հիմնական լաբորատոր թեստերից մեկն է, որը ներառված է հիվանդությունների մեծ մասի հետազոտման ստանդարտներում, ինչպես նաև մարդու օրգանիզմի վիճակի բոլոր սքրինինգային ծրագրերում: Մեզի ընդհանուր հետազոտությունը ներառում է ֆիզիկական, քիմիական և մանրադիտակային բաժիններ։ Հետազոտությունը թույլ է տալիս տեղեկատվություն ստանալ մեզի քիմիական բաղադրության և մեզում առկա բջջային կազմի մասին․
- Գլուկոզա
- Բիլիռուբին
- Կետոններ
- Հարաբերական խտություն
- Էրիթրոցիտներ
- рН
- Սպիտակուց
- Ուրոբիլինոգեն
- Նիտրիտներ
- Լեյկոցիտներ
- Կրեատինին
- Միկրոալբումին
- Վիտամին C (Ասկորբատ)"
Հետազոտության մեթոդ
Չոր քիմիա+մանրադիտում
Ի՞նչ կենսանմուշ կարող է օգտագործվել հետազոտության համար
Մեզ (մեզի ստերիլ տարա)
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը
• նմուշառել առավոտյան մեզի միջին բաժինը ստերիլ տարայում՝ սեռական օրգանները լվանալուց հետո
• Նախորդ օրը բացառել կամ գոնե սահմանափակել գունանյութ պարունակող սննդի և քաղցրի օգտագործումը, գազավորված ըմպելիքների ընդունումը
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից թեստից 24 առաջ
• հետազոտությունը չհանձնել դաշտանի փուլում, նախքան նմուշառումը հերմետիկ փակել հեշտոցամուտքը․
• բացառել հակաբիոտիկների օգտագործումը նվազագույնը 1 շաբաթ թեստից առաջ
• Լաբորատորիա հասցնել 2 ժամվա ընթացքում
Իրականացման ժամանակացույց
Թեստը Քոչար մասնաճյուղում երկուշաբթի-ուրբաթ 08.00-14։00 հանձնելու դեպքում, պատասխանը տրամադրվում է նույն օրը՝ 17։30 Շաբաթ՝ 08.00-11.00, պատասխանը՝ 13։00 -ից հետո էլեկտոնային փոստով մինչև նույն օրվա ժամը 00:00։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանի հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
2500 դրամ