MAR թեստ IgG + Սպերմոգրամ
15000 դրամ
Նկարագիր
MAR-թեստը հետազոտություն է, որի նպատակն է բացահայտել IgA և IgG դասերի հակասերմնային հակամարմինների առկայությունը սերմնահեղուկում՝ տղամարդկանց անպտղության իմունոլոգիական պատճառները ախտորոշելու համար: Սերմնային հակածինների նկատմամբ հակամարմինները կարող են տղամարդկանց մոտ իմունոլոգիական անպտղության զարգացման պատճառ դառնալ: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկության՝ այս հետազոտությունն իրականացվում է միայն ընդհանուր սպերմոգրամի գնահատման հետ մեկտեղ, որը ներառում է սերմնահեղուկի և սպերմատոզոիդների հիմնական ցուցանիշների որոշումը:
Հետազոտության մեթոդ
Մանրադիտում
Ի՞նչ կենսանմուշ կարող է օգտագործվել հետազոտության համար
սերմնահեղուկ
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը
• պահապանել 3-5 օր՝ սերմնաժայթքման, սեռական հարաբերության բացակայություն
• պահպանել 3-7 օր՝ ալկոհոլի բացակայություն
• բացառել շոգեբաղնիքը՝ 3-5 օր և ջերմությամբ հանձնելը,
• վերցնել ամբողջ ծավալը
• դեղորայքի օգտագործման դեպքում տեղեկացնել բժշկին
• դրսից բերելու պարագայում պահպանել ռեժիմը՝ մոտեցնելով բրդյա իրով փաթաթված վիճակում 30ր ընթացքում
• նախընտրելի է հանձնել տեղում
• հետազոտությունն ուղեկցվում է հավելյալ համաձայնագրով
Իրականացման ժամանակացույց
Թեստը ընդունվում է Հր․ Քոչար մասնաճյուղում երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ մինչև 13։00, շաբաթ՝ 08։00-10։00, պատասխանը նույն օրը՝ 17։30։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
* Մանթաշյան 26, Գայի 19/27 մասնաճյուղերում չի նմուշառվում
15000 դրամ