Թրոմբինային ժամանակ
1500 դրամ
Նկարագիր
Թրոմբինային ժամանակը թույլ է տալիս գնահատել արյան մակարդման վերջնական փուլը՝ ֆիբրինոգենից ֆիբրինի առաջացումը: Թրոմբինային ժամանակը այն տևողությունն է, որի ընթացքում ցիտրատային պլազմայում թրոմբին և կալցիում ավելացնելիս ֆիբրինոգենը փոխակերպվում է ֆիբրինի։
Մեթոդ
կոագուլյացիոն
Կենսանմուշ
երակային արյուն (Na-citrate)
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո, պատասխանը ստանում եք էլեկտրոնային փոստով մինչև նույն օրվա ժամը 00:00։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
1500 դրամ