Հոմոցիստեին
12000 դրամ
Նկարագիր
Հոմոցիստեիինը ամինաթթու է, որը ձևավորվում է մեթիոնինից և ցիստեինից: Հոմոցիստեինի ձևավորման գործում մեծ ազդեցություն ունեն В խմբի, մասնավորապես, В6, В9 և В12 վիտամինները: Այս վիտամինները օրգանիզմին թույլ են տալիս ճիշտ վերամշակել հոմոցիստեինը: Նրա քայքայումը տեղի է ունենում բջիջներում՝ նշված գործոնների ազդեցության տակ: Հոմոցիստեինի քայքայմանը հատուկ նշանակություն է տրվում, քանի որ այրան մեջ նրա բարձր ցուցանիշը չափազանց անբարենպաստ է ազդում օրգանիզմի, մասնավորապես, սրտանոթային համակարգի, ոսկորներից կալցիումի հեռացման և օստեոպորոզի, Ալցհեյմերի հիվանդության զարգացման վրա: Կան տվյալներ այն մասին, որ հոմոցիստեինի բարձր մակարդակը նպաստում է անոթային հունում թրոմբների ձևավորմանը, հատկապես մանր անոթներում: Հոմոցիստեինի հետազոտությունը խորհուրդ է տրվում հղիության պլանավորման դեպքում, քանի որ հոմոցիստեինեմիան հանդիսանում է տարածված պաթոլոգիա, որի ուսումնասիրումը վերջին ժամանակներում թույլ է տալիս ոչ միայն նվազեցնել անպտղության տոկոսը, այլ նաև վաղ ժամկետում հղիության ինքնուրույն ընդհատման ռիսկը:
Մեթոդ
Էնզիմատիկ (ֆերմենտային անալիզ)
Կենսանմուշ
երակային արյուն (K3-EDTA, integra 400)
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից • բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-ից 5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստն մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
12000 դրամ