Մեզի եռաբաժին/եռաբաժակ հետազոտություն
3000 դրամ
Ի՞նչ է եռաբաժին/եռաբաժակ հետազոտությունը
Մեզի եռաբաժին հետազոտությունը մեզի առավել հաճախ հանձնվող հետազոտություններից մեկն է, որը կիրառվում է միզուղիներում պաթոլոգիաների հայտնաբերման համար: Հետազոտության կենսանմուշը բաղկացած է 3 բաժնից:Անալիզի այսպիսի մեթոդիկան հնարավորություն է տալիս որոշել պաթոլոգիական տարածքը և բացահայտել հիվանդությունը: Այս թեստն իրենից ներկայացնում է կենսանյութի ուսումնասիրություն, որը բաժանված է երեք բաժնի: Այն նախատեսված է միզուղիների հիվանդությունների ախտորոշման համար։ Թեստի արդյունքները հնարավորություն են տալիս հայտնաբերել բորբոքային գործընթացի տեղայնացումը և ճշգրիտ ախտորոշում կատարել: Թեստն օգտագործվում է որպես անկախ անալիզ կամ ներառված է կոմպլեքս հետազոտության մեջ:
Հետազոտության մեթոդ
Չոր քիմիա+ մանրադիտում
Ի՞նչ կենսանմուշ կարող է օգտագործվել հետազոտության համար
մեզ (մեզի 3 հատ ստերիլ տարա)
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը
• նախորդ օրը բացառել կամ գոնե սահմանափակել գունանյութ պարունակող սննդի և քաղցրի օգտագործումը, գազավորված ըմպելիքների ընդունումը
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից թեստից 24 առաջ
• հետազոտությունը չհանձնել դաշտանի փուլում, նախքան նմուշառումը հերմետիկ փակել հեշտոցամուտքը
• բացառել հակաբիոտիկների օգտագործումը նվազագույնը 1 շաբաթ թեստից առաջ
• առավոտյան միզելուց 1-ին բաժակում հավաքել մեզի մոտ 100 մլ , 2-րդ բաժակում՝ մանցածը, 3-րդ բաժակի նմուշը պետք է ստանալ պրաստատայի մերսումից հետո (3 տարբեր ստերիլ տարաներ, տարաները համարակալել )
• լաբորատորիա հասցնել 2 ժամվա ընթացքում
Իրականացման ժամանակացույց
Թեստը Քոչար մասնաճյուղում երկուշաբթի-ուրբաթ 08.00-14։00 հանձնելու դեպքում, պատասխանը տրամադրվում է նույն օրը՝ 17։30 Շաբաթ՝ 08.00-11.00, պատասխանը՝ 13։00 -ից հետո էլեկտոնային փոստով մինչև նույն օրվա ժամը 00:00։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանի հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
3000 դրամ