Պրոթրոմբին
1500 դրամ
Նկարագիր
Պրոթրոմբինային ժամանակը արյան մակարդման արտաքին ուղին հրահրող նյութերի ավելացումից հետո (թրոմբոպլաստին կալցիումով) թրոմբագոյացման ժամանակն է: Ժամանակը չափվում է վայրկյաններով։
Հետազոտության մեթոդ
Կոագուլյացիոն
Ի՞նչ կենսանմուշ կարող է օգտագործվել հետազոտության համար
Երակային արյուն (Na-citrate)
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը
• Առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• Ջուրը՝ առօրյա կարգով
• Նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• Բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• Բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• Մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո, պատասխանը ստանում եք էլեկտրոնային փոստով մինչև նույն օրվա ժամը 00:00։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
1500 դրամ